Հարգելի գործնկերներ

          Ջերմորեն ողջունում  և շնորհակալություն ենք հայտնում  մեր կայքի  այցելության և մեր կազմակերպության  հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար:

       Գործունեությունը սկսելով դեռևս  2001 թվականից մեր թիմը զբաղվել է սննդամթերքի ներմուծմամբ և արտադրությամբ։ Լինելով շուկայում շուրջ 19 տարի իր  կայուն   տեղն է գրավել  հայաստանյան շուկայում՝  ձեռք բերելով  հավատարիմ հաճախորդներ:    Կարևորելով սպառողների օրեցօր ավելացող պահանջմունքները <<Սլադո ֆուդ>>  ՍՊԸ-ն  2017 թվականից իր ողջ ներուժով սկսել է  զբաղվել քաղցրավենիքի և հրուշակեղենի  ներմուծմամբ և մեծածախ վաճառքով: 

      Մեր ընկերության առաքելությունը և  գլխավոր նպատակն է հայ սպառողին ներկայացնել առողջ, համեղ  և էկոլոգիապես մաքուր քաղցրավենիք։

       Որդեգրում ենք արդար, երկարատև և փոխշահավետ համագործակցության քաղաքականությունը՝ մշտապես հետևելով ներքին շուկայում տեղի ունեցող փոփոխություններին։   

     Վիճակագրության համաձայն Հայաստանի Հանրապետությունում հրուշակեղենի և մակարոնեղենի արտադրության և ներմուծման ծավալներն այս տարի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են, համապատասխանաբար, 15.5 և 16,9 տոկոսով, ինչին նպաստել է նաև մեր կազմակերպության ակտիվ գործունեությունը։

       Քրտնաջան աշխատանքի շնորհիվ  կարողացել ենք  ստեղծել   թիմ՝  արդյունավետ կերպով ապահովելով  ճիշտ պլանավորած վաճառք: Ներկայումս մեր կազմակերպության 30-ից ավելի աշխատակից` զբաղվում են  շուկայի զարգացմամբ: Մենք շարունակական աշխատանք ենք տանում նրանց մասնագիտական որակի բարձրացման ուղղությամբ՝ պարբերաբար անցկացնելով մասնագիտական թրեյնինգներ։

       Լինելով   դինամիկ զարգացող և հաստատուն քայլերով առաջ շարժվող ընկերություն՝ կազմակերպությունն իրականցնում է  ապրանքային նշանը  զարգացնելու և  որպես  բերնդ    ձևավորելու ռազմավարությունը։

     Համագործակցում ենք Հայաստանի և Արցախի հանրապետությունների գրեթե  բոլոր ցանցային և ոչ ցանցային  սուպերմարկետների և խանութների հետ՝ ստեղծելով լայն տեղաբաշխված ցանց։

      Բացի  կենտրոնական  պահեստնից ներկայումս ընկերությունը Հանրապետության հեռավոր մարզերում և  ԼՂՀ-ում ունի  պահեստային տարածքներ և  բեռնատար ավտոտրանսպորտի  պարկ։

       Հեռավոր մարզում և  ԼՂՀ-ում վաճառքն իրականացվում է ընկերության ներկայացուցիչների  միջոցով։

   Մենք հանդիսանում ենք հետևյալ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:


Akulchev-Ռուսաստան, պաշտոնականներկայացուցիչ

Կազմակերպություն  որի հաջողության  հիմքը որակն է: Սա վերաբերում է ոչ միայն ապրանքների, այլև արտադրության և  կառավարման  գործընթացին: Որակի շարունակական աշխատանքի շնորհիվ  կազմակերպությումը դարձել է լավագույնը  հաճախորդների համար:  Մշտապես ներկայացնում է նոր տեխնոլոգիաներ, ստեղծում և շուկա է ներկայացնում նորարարական ապրանքներ:

Կայք՝ www.akulchev.ru




Slakon — Ռուսաստան, պաշտոնական ներկայացուցիչ

Սլակոնը Ռուսաստանի Դաշնության հրուշակեղենի տաս խոշորագույն արտադրողների մեկն է: Սլակոնի արտադրության քաղցրավենիքը վաճառվում է Ռուսաստանի բոլոր խոշոր քաղաքներում, ինչպես նաև հարևան երկրներում: Ընկերությունը հաջողությամբ գործում է 15 տարի։

Կայք՝ www.slakon.com




Classfood — Ուզբեկստան պաշտոնական ներկայացուցիչ

2003 թվականին հիմնադրված «ՅՈՇԼԱՐ» հրուշակեղենի գործարանը (ՍՊԸ «ԿԼԱՍ-ՖՈՒԴ-ՍԵՐՎԻՍ») հանդիսանում է Ուզբեկստանի Հանրապետության հրուշակեղենի խոշորագույն ձեռնարկություններից մեկը: «CLASSIC» ապրանքանիշով գործարանի արտադրանքը լայն տարածում ունի ոչ միայն Ուզբեկստանի, այլև հարևան ԱՊՀ երկրների շուկայում:

Կայք՝ www.classfood.uz

Մաղթում ենք մեր կայքէջի բոլոր այցելուներին հաջողություն, առողջություն և բարեկեցություն:
Շնորհակալություն մեր կայք այցելելու համար։